Ավստրալիացի և Նիդեռլանդացի գիտնականները Ավստրալիայի արևմտյան ափերից ոչ հեռու՝ Բիկոն կղզու մոտ, գտել են 5 հոգու եղբայրական գերեզման։ Աճյունները պատկանում են 400 տարի առաջ կղզու ափերի մոտ խորտակված նավի ուղևորներին։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն։

1629 թվականին «Բատավիա» նավը, կորցնելով կառավարումը, խորտակվել էր Բիկոն կղզու մոտ՝ Ավսրալիայի արևմտյան ափից 60 կմ հեռավորության վրա։

Նավի խորտակման վայրը հայտնաբերվել է միայն 1963 թվականին, մերձակա տարածքները մինչ օրս հետազոտվում են։

«Գտածոն ավելի շուտ մանրակրկիտ և հարգանքով իրականացված հուղարկավորություն էր, քան զոհերի մարմիններից հապշտապ ազատվելու փորձ,- նշել է հետազոտական խմբի ղեկավար Ալիստեր Պատերսոնը: - Հնարավոր է՝ այս մարդիկ զոհվել են նավի խորտակումից հետո»։

Իզոտոպային անալիզը նաև ցույց է տվել, որ նրանք բոլորը ծագումով Հոլանդիայից էին, սակայն ակներևորեն այստեղ են եկել Իստինդյան ընկերության նավերում հայտնվելու համար: Աճյունների հետագա հետազոտությունը թույլ կտա ավելի շատ բան իմանալ կղզում տեղի ունեցածի մասին: Գիտնականները ծրագրել են ավելի մանրակրկիտ տեղեկություններ հրապարակել հաջորդ տարի: