Ատլանտիկայում 2018թ.-ին փոթորկային ակտիվությունը բարձր կլինի երկարաժամկետ միջին ցուցանիշներից։ Այսպիսի պատկեր է գրանցվել նաև 2017թ․-ին։ Կանխատեսում են ԱՄՆԿոլորադոյի նահանգի համալսարանի (CSU) փորձագետները, ովքեր այսպիսի նյութեր հրապարակում է արդեն 35 տարի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Օդերևութաբանները ենթադրում են, որ այս անգամ չեն լինի այնպիսի ահագնացող փոթորիկներ, ինչպես անցյալ տարի, որը ռեկորդային էր բոլոր պարամետրերով: CSU-ի գնահատումներով՝ առաջիկայում Ատլանտյան օվկիանոսի վրա կգոյանան 14 արևադարձային համակարգեր, որոնք կստանան սեփական անունները։

Այսպիսով դրանք կարող են էական ազդեցություն գործել եղանակային պայմանների, գյուղատնտեսության և էներգակիրների շուկաների վրա: Այդ 14-ի կեսը կարող են փոթորիկներ ճանաչվել։