Մանկագիր բանաստեղծ Իրինա Մանուկովա Տոկմակովան մահացել է 89 տարեկանում:

Մանկագիր բանաստեղծ և արձակագիր, մանկական բանաստեղծությունների թարգմանիչ Տոկմակովան ծնվել է 1929թ․-ին Մոսկվայում: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տարվա եղանակներ», լույս է տեսել 1962թ.-ին: Նրա գրչին են պատկանում մի շարք հեքիաթներ, անգլերենից ու շվեդերենից բանահյուսական բանաստեղծությունների դասական թարգմանություններ: Նրան շնորհվել է Ռուսաստանի Պետական մրցանակ մանկապատանեկան ստեղծագործությունների համար («Երջանիկ ճանապարհ» գիրքը):

Գրողի հայրն ինժեներ-էլեկտրատեխնիկ՝ Պյոտր Կարպովիչ Մանուկովն է (Պերճ Կարապետի Մանուկյան), մայրը Լիդիա Ալեքսանդրովնա Դիլիգենսկայան է (1905-1985), ազգությամբ ռուս, հոգևորականի ընտանիքից, մանկաբույժ, եղել է «Ընկեցիկների տան» ղեկավարը: