Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների լավագույն խաղացող է ճանաչվել «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը, ով «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջում անցկացվել է քվեարկություն, որի արդյունքների համաձայն Մոհամեդ Սալահը ստացել է ձայների 57 տոկոսը և հետ է թողել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ 35 տոկոս:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում հաղթել է 3:0 հաշվով: «Ռեալը» նույն հաշվով պարտության է մատնել Թուրինի «Յուվենտուսին»: Ռոնալդուն դարձել էր դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: