Հայաստանում բնակչությանը առաջարկվող ապրանքների և ծառայությունների որակի վերահսկողության համակարգ չկա: Այս մասին ապրիլի 6-ին ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Փոխանցում է news.am-ը։

«Հայաստանում ապրանքների և ծառայությունների վերահսկողության համապատասխան պետական կառույց չկա: Խնդիրն այն է, որ այսօրվա նման հանդիպումներն ԱՊՀ-ում տարին երկու անգամ են անցկացվում, ընդ որում, այդ քննարկումներին մասնակցում է բացառապես պետական հատվածը, իսկ հասարակական հատվածը պարզապես ներկա է որպես հյուր»,- ասաց Պիպոյանը:

Պիպոյանը նշեց, որ նախադեպերի հիման վրա ստուգումների անցկացումը արմատապես սխալ է։ Պետք չէ սպասել, որպեսզի անպայման դժբախտ պատահարներ լինեն, աշխատանքի անցնելու համար:

«Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհից հետո մենք սկսեցինք մտածել, թե ինչպիսին է իրավիճակը մեր առևտրի կենտրոններում, էլ չեմ խոսում հիվանդանոցների և մանկապարտեզների մասին: Դրանից ընդամենը 10 օր անց պայթյուն էր տեղի ունեցավ Burger King սրճարանում, և մենք սկսեցինք մտածել՝ ինչպիսին է իրավիճակը հանրային սննդի օբյեկտներում»,- եզրափակեց ՀԿ-ի ղեկավարը: