Հայաստանում իրավիճակը վերջին շաբաթներին նկատելիորեն վատթարացել է։ Արդեն գրանցվել է կարմրուկի 15 դեպք և կապույտ հազի 31 դեպք, հայտնել է Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Փոխանցում է med.news.am-ը։

համաձայն նրա տված տեղեկությունների՝ կարմրուկով 15 հիվանդից 12-ը պատվաստված չի եղել, իսկ 3-ը պատվաստվել էր մասնակի: Կարմրուկով ևս 3 հիվանդ 20-26 տարեկան էին, նրանցից 2-ը պատվաստված էր, մեկը պատվաստված էր մասնակի. ազգականների խոսքով՝ կարմրուկի դեմ պատվաստանյութի մեկ դոզա նա ինչ-որ ժամանակ ստացել է, սակայն դա ապացուցող ոչ մի փաստաթուղթ չկա: Կապույտ հազով 23 հիվանդները անգամ 1 տարեկան չկան, նրանցից 17-ը պատվաստված չէր, 6-ը մասնակի էր պատվաստված: Մնացած հիվանդները մինչև 9 տարեկան են: Գրանցվել է նաև կապույտ հազի հետևանքով մահվան մեկ դեպք:

Գայանե Սահակյանի կարծիքով՝ եթե մարդիկ հետագայում շարունակեն հրաժարվել պատվաստվելուց, հնարավոր է երկրում կրկին սկսվեն գրանցվել նաև այլ՝ գրեթե մոռացված հիվանդությունների դեպքեր՝ խոզուկի, դիֆտերիայի, հնարավոր է՝ նույնիսկ պոլիոմիելիտի: