Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն կգլխավորի ֆրանսիական ՊՍԺ-ն:

Այս մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ն կհեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին և կհայտարարի գերմանացի մասնագետի նշանակման մասին: Տուխելի թեկնածությունն առաջարկել է ՊՍժ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր Տամիմ բեն Համադ Ալ Տաինը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Թոմաս Տուխելը հնարավոր է գլխավորի Մյունխենի «Բավարիան» կամ Լոնդոնի «Արսենալը»: Սակայն այդ բոլոր հայտարարությունները ժխտվեցին։ Այսպիսով ՊՍԺ-ն նոր մրցաշրջանը կսկսի Թոմաս Տուխելի հետ։