«Միլանը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ։ Հիշեցնենք, որ նա ակումբը գլխավորել է 2017-18թթ. մրցաշրջանի ընթացքում: Նոր պայմանագիրը կգործի մինչև 2021թ․:

Նա նշել է, որ շատ շուտով «Միլանը» կվերադառնա իր նախկին խաղային մակարդակին:

Գատուզոյից առաջ ակումբը գլխավորում էր Վինչենցո Մոնտելան: Իտալիայի առաջնության 30 տուրերից հետո այժմ «Միլանը» գրավում է 6-րդ տեղը։ Հետ է մնում միայն Չեմպիոնների լիգայի գոտուց 3 միավորով: