ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 7-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: