Ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ։ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։