Ապրիլի 7-ին 84 տարեկանում մահացել է անվանի բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը:

Գոհար Գրիգորյանը ծնվել է 1934թ․-ին Թբիլիսիում: 1952-1956 թթ․ սովորել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանում: 1957-1958 թթ. դարձել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր: 1965թ․-ին ընդգրկվել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում: 1965թ․-ին Հունգարիայում տեղի ունեցած Համաշխարհային ունիվերսիադայում, ԽՍՀՄ ուսանողական հավաքականի կազմում դարձել է ոսկե մեդալակիր: 1955թ․-ին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում: Մասնակցել է ԽՍՀՄ հինգ համամիութենական ժողովուրդների սպարտակիադայի:

Վերջին տարիներին աշխատել է մանկապատանեկան մարզադպրոցներում, պատրաստել է սաներ, ովքեր բազմիցս ընդգրկվել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: