«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 10:00-19:00 դադարեցվելու է՝

Ավան վարչական շրջանի Դուրյան, Սաֆարյան փողոցների,

Առինջի Մհեր Մկրտչյան, Վահան Տերյան, Սամսոնի դաշտ փողոցների առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: