Շարունակվում է Grenke Сhess Сlassic մրցաշարը։ Ապրիլի 7-ին կանցկացվի մրցաշարի 7-րդ տուրը։

Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17։00-ին։

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Նա ունի 3.5 միավոր և Կարլսենի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, 7-րդ տուր

Լևոն Արոնյան (Հայաստան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Հոու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)

Մրցաշարի 6-րդ տուրից հետո Վաշյե-Լագրավ, Կարուանա, Վիտյուգովն ունեն 4-ական միավոր, Կարլսեն, Արոնյան՝ 3.5-ական, Բլյուբաում՝ 3, Նայդիչ՝ 2.5, Անանդ, Յիֆան՝ 2-ական, Մեյեր՝ 1.5: