Ապրիլի 7-ին՝ Երևանի Աբովյան 21 հասցեում բացվեց Բաբկեն Ներսիսյանի բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը։ Այն կանգնեցվել է Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ։ Հուշասյան քանդակագործը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյան։

Հուշասյան բացման արարողությանը ներկա էին Ներսիսյանի ընտանիքի անդամները, բարեկամները, հարազատները, ընկերներն ու նրա արվեստի սիրահարները։

Աշխարհահռչակ դերասան՝ Բաբկեն Ներսիսյանի որդու՝ Տիգրան Ներսիսյանի խոսքով, Աբովյան 21 հասցեում բացված հուշասյան գաղափարն իրականություն է դարձել մշակույթի նախարարության, «Բաբկեն Ներսիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: