Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի։ Ցուցադրությունները կմեկնարկեն ապրիլի 10-ից՝ Էր-Ռիյադում։ Հայտերում նշված է Ռոբերտո Կավալին։

Նորաձևության շաբաթն նախատեսված էր անցկացնել փետրվար ամսին, սակայն կազմակերպիչները փոխել են պլանները, հայտնի հյուրերի՝ ցուցադրությանը ներկա գտնվելու նպատակով։

General Entertainment Authority-ի փետրվարին հայտարարել է Սաուդյան Արաբիայում սպասվող 5 հազար համերգների և փառատոնների անցկացման մասին։ Միջոցառումների այս ծավալը երկու անգամ գերազանցում է 2017թ․-ի ծրագրերը։ Առաջիկա տասը տարվա ընթացքում թագավորությունը նախատեսում է այդ ոլորտում ներդնել 64 մլրդ դոլար։