Ռուս քարանձավախույզները հայտնաբերել են աշխարհի ամենախորը քարանձավը, որը գտնվում է Աբխազիայում։ Այս մասին հայտնում է tvzvezda.ru-ն։

Գիտնակաների 4 հոգուց բաղկացած խումբը իջնելով մինչև քարանձավի հատակը, չափել է խորությունը և այդպիսով պարզել, որ գտնվում է աշխարհի ամենախորը քարանձավում, որի խորությունը կազմում է 2212 մետր։ Նրանք քարանձավում հայտնաբերել են մարդկությանն ու գիտությանը մինչ այդ անհայտ կենդանատեսակներ։

Քարանձավախույզներին՝ ամենախորքը հասնելու համար անհրաժեշտ է եղել մեկ շաբաթ ժամանակ։ Խմբի անդամներից յուրաքանչյուրը կրել է 10 կգ ծանրություն, հատուկ սարքավորումներ, լապտերներ, և այլ իրեր։ Նրանք գիշերներն անցկացրել են ժայռափոր անցքերում, և արտաքին աշխարհի հետ կապը պահելու նպատակով հեռախոսային մալուխ են անցկացրել մինչև քարանձավի խորքը։

Գիտնականները՝ ուսումնասիրման նպատակով, իրենց հետ դուրս են բերել քարանձավային ֆաունայի շուրջ 20 կենդանատեսակ։

Այսպիսով, ռուս քարանձավախույզների կողմից հայտնաբերված քարանձավը պաշտոնապես համարվում է ամենախորն աշխարհում։