Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Բավարիան» մեծ հաշվով ջախջախեց «Աուգսբուրգին»: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Կորենտե Տոլիսոն, Խամես Ռոդրիգեսը, Արյեն Ռոբենը և Սանդրո Վագները:

Մյունխենցիները 72 միավորով ուղղակի անհասանելի են արդեն «Շալկեի» համար, որն իր հերթին ունի 52 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 4։1

«Բավարիան» հաղթեց «արծաթե աղցանամանը» 6-րդ անգամ անընդմեջ:
Մյունխենյան ակումբը Գերմանիայի ռեկորդակիրն է ազգային տիտղոսների քանակով. թիմը նվաճել է 28 չեմպիոնություն: