Grenke Сhess Сlassic․ Այսօր կանցկացվեն վերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները
Grenke Сhess Сlassic շախմատի միջազգային մրցաշարում ապրիլի 9-ին կանցկացվեն 9-րդ տուրի պարտիաները։
Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17։00-ին։
Այս պահի դրությամբ Արոնյանն ունի 4.5 միավոր, Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսում է 4-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, որից կեսական միավոր հետ են Մագնուս Կարլսենն ու Նիկիտա Վիտյուգովը, Բլյուբաում՝ 4, Նայդիչ, Անանդ, Յիֆան՝ 3-ական միավոր, Մեյեր՝ 2.5:
8 տուրերից հետո պատկերն այսպիսինն է․
Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի, ռուս Նիկիտա Վիտյուգովի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ, սպիտակներով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին։
Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Հոու Յիֆան (Չինաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)