«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հանդեպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը։

«Ադրբեջանաթուրքական զորախումբը գտնվում էր Նախիջևանում, Ադրբեջանը սկսեց ռազմական լայնածավալ գործողություններ Արցախի ամբողջ ճակատային հատվածում։ Նպատակն էր՝ հարձակում, հայկական ուժերի նահանջ, ռուսական խաղաղարար ուժերի մուտք կոնֆլիկտի գոտի, որը կապահովեր ՌԴ-ի գերակայությունը տարածաշրջանում, և հայկական կողմը կզիջեր 3-5 շրջան, ինչի մասին երազում է Էրդողանը։ Էրդողանն է խոստովանել, որ 5 շրջանի համար հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 10-ը Պուտինին խնդրել է 2 անգամ։ Հայկական կողմը, ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, միանշանակ անելու է այն, ինչ կանխատեսվել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների կողմից»,- պարզաբանեց փորձագետը։

Հարցին՝ ի՞նչը կամ ո՞վ կանխեց իր նշած՝  նոյեմբերի ռազմական գործողությունները, նա պատասխանեց, որ դա եղավ շնորհիվ ԱՄՆ նախագահ Թրամփի. «ԱՄՆ-ը համաձայնություն չտվեց ՌԴ նախագահի խնդրանքին՝ ապրիլյան սցենարի իրականացման համար։ Թրամփի շնորհիվ չստացվեց իրագործել ՌԴ խաղաղարար ուժերին Արցախում ներքաշելու ռուսական ծրագիրը»։