Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալեց «Էսպանյոլին»:

Սեփական դաշտում միակ գոլի հեղինակ է դարձել իսպանացի հարձակվող Ռոդրիգոն։ Խաղի այսպիսի հանգուցալուծումը հնարավորություն տվեց «Վալենսիային» 1 միավորով առաջ անցնել Մադրիդի «Ռեալից» և բարձրանալ երրորդ տեղ:

Այս պահի դրությամբ «Վալենսիան» ունի 65 միավոր և 3 միավորով հետ է Մադրիդի «Աթլետիկոյից»:

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վալենսիա» - «Էսպանյոլ» - 1:0