Այսօր` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում Արմեն Սարգսյանը կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը:

Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատել է Ազգային ժողովի նախագահը: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվելու Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը: Սահմանադրությամբ սահմանաված երդմամբ հանդես է գալիս Հանրապետության նորընտիր նախագահը: Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հանրապետության նորընտիր նախագահը:

Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված: Նիստի ավարտից հետո Արմեն Սարգսյանը կայցելի Եռաբլուր զինվորական պանթեոն, ապա՝ ՀՀ նախագահի նստավայր: