Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը՝ կրակ արձակելով հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գրառում անելով իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,-գրել է նա:

Նշենք, որ վերջերս քաղաքագետներն ու վերլուծաբանները սկսել էին շատ խոսել ադրբեջանական հնարավոր հարձակումների մասին, մասնավորապես՝ Նախիջևանի կողմից: