«Լիոնը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Մեցի» նկատմամբ
Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում «Լիոնը» հյուրընկալվելով ջախջախիչ հաղթանակ տարավ «Մեցի» նկատմամբ:
Հանդիպման ընթացքում աչքի է ընկել «Լիոնի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը, ով 4 գոլային փոխանցում կատարեց և դարձավ գոլի հեղինակ: Դուբլով աչքի ընկավ Մարսելոն, մեկական անգամ գոլ խփեցին Բերտրան Տրաորեն և Մարիանոն:
Այս պահի դրությամբ «Լիոնը» 63 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Մեցը» 22 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր
«Լիոն» - «Մեց» - 5։0
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում