«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 10-ին դադարեցվելու է՝

11:00-17:00 - Ենոքավան, Գետահովիտ գյուղերի,

Իջևան քաղաքի Արցախյան, Թավրիզյան, Ղարագյոզան, Երիտասարդական, Ազատամարտիկների, Մայիսի 28-ի, Անկախության, Սպանդարյան, Մետաղագործների փողոցներով պարփակված թաղաղամասերի և 75 կազմակերպությունների,

10:00-19:00 - Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21, 21ա, 23, 25, 27, 27/1, 29, 29ա, 31, 31/1, 33, 33/1, 33/2 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության 7 հանրային օբյեկտների սպառողների գազամատակարարումը:

ապրիլի 10-ից 08:00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 18:00 կդադարեցվի՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի բոլոր հանրային օբյեկտների, որոշ թաղամասերի և Հյուսիսային, Արին-Բերդի, Արցախի փողոցներով պարփակված թաղաղամասերի, Բարձրաշեն գյուղի, ինչպես նաև Մուշավան, Ջրաշեն և Վարդաշեն համայնքների, Նուբարաշենի և Ավանեսով փողոցների հարակից տարածքների սպառողների գազամատակարարումը:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարել 1-04 հեռախոսահամարով: