Սպասվում են ջերմ և արևոտ օրեր
Հայաստանի մարզերում ապրիլի 9-ի երեկոյան առանձին շրջաններում, 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:
Երևանում՝ ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում