ԱԻՆ-ը Երևանում հակահրդեհային ստուգայցեր է իրականացրել․ հայտնաբերվել են խախտումներ
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից Երևանում իրականացվել են 20-ից ավելի հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Sտուգայցի օբյեկտների ցանկում են «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երևան»-ը և այլն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Ստուգումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են թերություններ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են՝
- տարահանման ելքերի բացակայությունը,
- հակահրդեհային ինքնաշխատ համակարգի բացակայությունը,
- խնդիրներ կապված կրակմարիչների, էլէկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ,
- ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունը:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց։ Նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի: Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կագադրագիր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին զգոն լինել և ապահովել հրդեհային անվտանգության պահանջներն ու կանոնները՝ համաձայն «Հրդեհային անվտանգության մասին: