Երևանում՝ ապրիլ-հունիս ամիսներին (ՄՄԱՊԳՀԿ և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա) տեղի կունենա Վորլդ Վիժն միջազգային կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Նորածինների ինտենսիվ խնամք» թեմայով 5-օրյա դասընթաց: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական էջից։

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 19 տեսական և 6 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման հետ կապված որոշակի հարցերի դեպքում կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ 095-005-196, Սահակյան Անուշ։