Իտալացի հաջողակ մարզիչ Ֆաբիո Կապելոն ավարտեց մարզչական կարիերան: 71-ամյա մասնագետը աշխատանքի է անցել հեռուստատեսությունում։

«Ես արդեն հայտարարել եմ, որ չեմ գլխավորի Իտալիայի հավաքականը: Ես ունեմ հավաքական մարզելու փորձ, քանի որ աշխատել եմ Անգլիայում ու Ռուսաստանում: Ես արել եմ այն, ինչ ցանկացել եմ: Գոհ եմ իմ կարիերայից ու ուրախ եմ հեռուստատեսությունում իմ ներկայիս աշխատանքի համար»,- նշել է Կապելոն, փոխանցում է «Radio Rai»-ն:

Կապելոն եղել է «Միլանի», «Յուվենտուսի», «Ռեալի», «Ռոմայի» գլխավոր մարզիչը: Նա երկրի չեմպիոն է դարձել բոլոր թիմերի հետ: Դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև 16 մրցաշրջանների ընթացքում տարբեր երկրների առաջնության հաղթող է դարձել 7 անգամ: Նա իր պրոֆեսիոնալիզմը կիրառել է բոլոր այն թիմերի հետ աշխատանքում, որոնց մարզել է։