Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնին և մի քանի կարճամետրաժ ֆիլմ կներկայացնի, ինչպես նաև կհամագործակցի Ֆրանսիայի հետ: Այս մասին հայտնում է Parisien-ը:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալմանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ կայացել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարների հանդիպումը, որի ժամանակ ձեռք է բերվել համաձայնությունը փառատոնին մասնակցելու համար։ Ֆրանսիայի մշակույթի նախարար՝ Ֆրանսուազա Նիսենը նշել է, որ Ֆրանսիան կօգնի Սաուդյան Արաբիային սեփական օպերա և նվագախումբ ստեղծել: