Հնագետները հունահռոմեական տաճարի ավերակներ են հայտնաբերել Եգիպտոսի տարածքում: Գիտնականները հայտնաբերել են տաճարի դիմային հատվածի, ինչպես նաև՝ հիմքի և գլխավոր մուտքի հատվածների ավերակները: Հայտնաբերվել է նաև շինությունը շրջապատող գրեթե մեկ մետր հաստությամբ արտաքին պատը:

Շինության կտորները զարդարված են հունահռոմեական ոճի որմնաքանդակներով: Ավերակներում հայտնաբերվել են նաև մետաղադրամներ, խեցեղեն, ինչպես նաև՝ տղամարդու գլխի՝ հունական ոճի քանդակ և առյուծի երկու քանդակ:

Պեղումների վայրը գտնվում է Լիբիական անապատում՝ Միջերկրական ծովից մոտավորապես 300 կմ հեռավորության վրա: Ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է մ.թ.ա. 200թ․-ից մինչև մ.թ. 300թ․: