Grenke Сhess Сlassic-ի մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ով վերջին տուրում սևերով հաղթեց ռուս Նիկիտա Վիտյուգովին և 6.5 միավարով գրավեց առաջին տեղը։

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սևերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ և 5.5 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց առանց պարտության։ Նա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի և Նիկիտա Վիտյուգովի հետ բաժանեց 3-5-րդ տեղերը՝ 5-ական միավորով։

Grenke Сhess Сlassic, 9-րդ տուր

Լևոն Արոնյան (Հայաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)՝ 0.5։0.5

Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0։1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5։0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)՝ 0.5։0.5

Հոու Յիֆան (Չինաստան) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)