Թուրքիան հեռահար բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Փորձարկվել է թուրքական «Roketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից մշակված «KAAN» հրթիռը։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Փորձարկումն իրականացվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող Բոլուի նահանգի Սուլուքգյոլու վայրում տեղակայված նախկին ռադարային բազայում։ Հրթիռի փորձարկման գոտում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից լայնածավալ անվտանգության միջոցառումներ են իրականացվել։ Հատուկ փորձարկման ժամերին տարածքում արգելվել է անցուդարձը։