Հայտնի են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղերի մրցավարները։ Ցանկը ներկայացնում է ՈւԵՖԱ-ն։

Ապրիլի 10-ին սպասվող «Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) խաղը կվարի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական բրիգադը, իսկ «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» անգլիական դիմակայությունը՝ իսպանացի Անտոնիո Մատեո Լաոսը: «Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա) հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը, իսկ «Բավարիա» (Գերմանիա) - «Սևիլիա» (Իսպանիա) խաղը՝ շոտլանդացի մրցավար Ուիլյամ Կոլամը:

Նախորդ շաբաթ Չեմպիոնների լիգայում անցկացվել էին

«Յուվենտուս» - «Ռեալ» (0։3),

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» (3։0),

«Սևիլիա» - «Բավարիա» (1:2),

«Բարսելոնա» - «Ռոմա» (4։1) հանդիպումներ։