Ապրիլի 9-ին Սպիտակ տանը կայացել է խորհրդակցություն, որը նվիրված էր Սիրիայի Դումա քաղաքում տեղ գտած քիմիական գրոհին։ Դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մեկ հրթիռային էսկադրային ականակիր ուղևորվել է Սիրիայի ափեր։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը:

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրյակին անցկացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է ուժի հնարավոր կիրառումը Դամասկոսի նկատմամբ, որին Վաշինգտոնը պատասխանատու է համարում Դումայում իրականացված քիմիական գրոհի համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը երկրի զորահրամանատարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ռազմական գործողությունների բազմաթիվ տարբերակներ ունի Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական գրոհի կապակցությամբ: Որոշումը կընդունվի առաջիկա 24-48 ժամվա ընթացքում:

«Դուք կլսեք այդ որոշման մասին: Մենք չենք կարող թույլ տալ այնպիսի չարագործություններ, որոնք մենք տեսանք, մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա այս աշխարհում»,-նշել է Թրամփը: