Չինաստանը Հարավչինական ծովի վիճելի կղզիների իր երկու դիրքերում հատուկ սարքավորում է տեղակայել, որը կարող է խախտումներ առաջացնել կապի և ռադիոտեղորոշման համակարգերի համար: Այդ մասին հայտնում է Wall Street Journal-ը:

«Չինաստանը խախտումների ստեղծման համար ռազմական սարքավորում Է տեղակայել Սփրաթլի (Նանշա) արշիպելագում»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Խախտումների ստեղծման համար նոր սարքավորումը վերջին 90 օրվա ընթացքում ծավալվել է Միսչիֆ (Մեյցզի) և Ֆայերի Քրոս խութերի վրա: Չինաստանը և տարածաշրջանի մի շարք երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը և Ֆիլիպինները տարաձայնություններ ունեն ծովային սահմանների և Հարավչինական, Արևելաչինական ծովերում պատասխանատվության գոտիների շուրջ: ՉԺՀ-ն պնդում է, որ Ֆիլիպինները և Վիետնամը միտումնավոր օգտագործում են ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանի լարվածության Էսկալացման համար: ԱՄՆ-ը հայտարարում է, որ ՉԺՀ-ն արհեստական կղզիներ է կառուցում, դրանք ռազմական օբյեկտներ է դարձնում և արհեստական ցամաքի հաշվին ընդլայնում իր տարածքի ջրերը: Չինաստանը ժխտում է ԱՄՆ-ի մեղադրանքները: