Հունիսի 20-ին Արցախում մեկնարկում է կավագործության սիմպոզիումը, որը կազմակերպվել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Շուշիի «Նարեկացի» արվեստի միության կողմից: Այս մասին հայտնել է Արցախպրես-ը։

«Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը հայտնել է, որ սիմպոզիումը շարունակվելու է մինչև հունիսի վերջ:

«Միջոցառումն անց է կացվելու Շուշիի «Նարեկացի» արվեստի միության նոր մասնաշենքում, որին կարող են մասնակցել կավագործներ աշխարհի ցանկացած երկրից: Այն կրելու է «Շուշի-196 տարեկան» խորագիրը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Շուշին՝ որպես քաղաք, հիշատակվում է 1822 թ․-ից»,- նշել է Անդրեասյանը: