ՀՖՖ Գործկոմի հերթական նիստում կայացվել է որոշում, համաձայն որի՝ Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ Նշենք, որ նա գլխավորում էր Երևանի «Փյունիկը»։

51-ամյա Գյուլբուդաղյանցն աշխատել է «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում, Իրանի «Գոլ Գոհար» և «Փադիդեհ» ակումբներում, իսկ «Փյունիկը» երկրորդ անգամ գլխավորել էր 2017թ․-ի հունիսին։

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչն էր Արթուր Ոսկանյանը։