Հոլանդիայի արտգործնախարարությունը Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Չինաստան մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր վտանգի մասին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր-ը:

Նշված երկրներ մուտք գործելիս քաղաքացիների մոտ եղած հեռախոսների և համակարգիչների ինֆորմացիան կարող է կրկնօրինակվել և փոխանցվել երրորդ անձանց: Այդ իսկ պատճառով քաղաքացիներին կոչ է արվել իրենց հեռախոսներում և համակարգիչներում կարևոր, գաղտնի տվյալներ ու տեղեկություններ չպահել, այդ երկրներ մուտք գործելիս նախապես ջնջել ողջ պարունակությունը։

Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում և Թուրքիայում «խելացի» հեռախոսներն ու համակարգիչները հեռակա վերահսկվում են, անգամ պատճենահանվում են դրանցում եղած տեղեկությունները։ Այդ պատճառով Հոլանդիան պատրաստվում է նշյալ երկրներ մեկնող պաշտոնյաներին անվտանգության բարձր մակարդակով հեռախոսներ տրամադրել։