Չիլիի կենտրոնական հատվածի ափերին 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ափերին ցնցումները գրանցվել են երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով 10։19-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր Չիլիի Օվալյի քաղաքից 35 կմ դեպի հարավ-արևելք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա: Հնարավոր վիրավորների, զոհերի և փլուզումների մասին տեղեկատություններ դեռ չկան: