Համաձայն ՀՖՖ գործկոմի հերթական նիստի որոշման՝ Վարդան Մինասյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական էջից։

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երևանի «Փյունիկը» գլխավորող Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվել են նաև այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել էր նաև 2009-2013թթ․․։ Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև «Փյունիկում» (2008-2013) ու ղազախական «Տոբոլում» (2014-ին)։ Վերջին շրջանում Մինասյանը զբաղեցնում է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը։