«Արսենալի» պատմության լավագույն ռմբարկու Թիերի Անրին հիացած է Խոսեպ Գվարդիոլայի թիմով:

««Մանչեսթեր Սիթին» անհավանական ֆուտբոլ է ցուցադրում: Ես գիտեմ՝ ինչքան ծանր է խաղալ ամեն շաբաթ, կամ նույնիսկ՝ յուրաքանչյուր 3 օրը մեկ, եթե հաշվի առնենք Չեմպիոնների լիգան, ցուցադրել լավ ֆուտբոլ և ուրախացնել երկրպագուներին:

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները միշտ խաղում են մրցակցի կիսադաշտում, ինչը շատ ավելի դժվար է: Դա մեծ արագություններ է պահանջում: Ես շատ եմ հարգում այդ թիմը: Եթե Ձեզ դուր չի գալիս՝ ինչպես է խաղում «Մանչեսթեր Սիթին», ուրեմն Ձեզ դուր չի գալիս ֆուտբոլը»,- Անրիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: ԱՊԼ-ի 16 տուրերում «Մանչեսթեր Սիթին» կորցրել է ընդամենը 2 միավոր: Անրին 3 մրցաշրջան անցկացրել է «Բարսելոնայում», որոնցից երկուսում՝ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: