Արևելյան Իտալիայի Մուչչա քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով փլուզումներ են եղել։ Փլվել է փոքրիկ զանգակատունը: Այս մասին տեղեկացնում է ANSA գործակալությունը:

Երկրաշարժի հետևանքում հնարավոր տուժածների և այլ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:

Երկրաբանության և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը 4.7 մագնիտուդ էր: Երկրաշարժի օջախը գտնվել էր 9 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մուչչա քաղաքից 1.2 կմ դեպի հյուսիս, որտեղ շուրջ 900 մարդ է բնակվում: