Ռուս զինվորականները Սիրիայի երկնքում արգելափակում են ԱՄՆ-ի անօդաչուների ազդանշանները
Ռուս զինվորականները Սիրիայի երկնքում արգելափակում են ամերիկյան որոշ անօդաչուների ազդանշանները, որով և դժվարացնում են ԱՄՆ-ի ռազմական գործողությունները: Այդ մասին հայտնել է NBC News-ը:
ՌԴ-ի զինվորականներն ամերիկյան դրոնների ազդանշանները սկսել են խլացնել մի քանի շաբաթ առաջ Արևելյան Ղութայում քիմիական զենքի հնարավոր բազմակի օգտագործման մասին հաղորդագրություններից հետո:
«Ռուսաստանցի զինվորականներն անհանգստացած էին, որ ամերիկացի զինծառայողները մտադիր են վրեժխնդիր լինել գրոհների համար, և սկսել են խլացնել այդ տարածքում գործող անօդաչուների GPS-համակարգերը»,- նշում է աղբյուրը:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում