«Բորուսիան» այնքան էլ հույս չի դնում նորանշանակ մարզիչ Պետեր Շտյոգերի վրա:

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի բանակցությունները դորտմունդցիների հետ գտնվում են ավարտական փուլում: Ինչպես հաղորդում է Bild-ը, 30-ամյա մասնագետն ամռանը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Պետեր Շտյոգերին:

«Բորուսիան» կիրակի հայտարարեց Պետեր Բոսի հեռացման և Շտյոգերի նշանակման մասին: Շտյոգերի պայմանագիրը դորտմունդցիների հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը: