Արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության իրեր:

Արդարադատության նախարարությունը, քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս, առանձնակի կարևորություն է տալիս խոցելի խմբերի, մասնավորապես՝ անազատության մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու դրանց լուծման ուղիների վերհանմանը:

ՀՀ Արդարադատության նախարարությունը հաշմանդամություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում իրականացրել է կարիքների գնահատման հարցում և այդ արդյունքների հիման վրա նրանց տրամադրել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված խնդիրների լուծումը մշտապես գտնվում է ՀՀ Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, իսկ այս միջոցառումը կրելու է շարունակական բնույթ: