Տարածվել է նոր Lexus ES-ի լուսանկարը, որի հանրային դեբյուտը կկայանա ապրիլի վերջին Պեկինի մոթոր-շոուի ժամանակ։

Յոթերորդ սերնդի Lexus ES-ն ունի ռադիատորի նոր վանդակաճաղ ուղղահայաց շերտերով՝ հորիզոնականի հետ մեկտեղ և փոփոխված առաջնային բամպեր։

Սեդանը կառուցված է Toyota New Global Architecture (TNGA) հարփակի վրա, որը ընկած է Toyota-ի և Lexus-ի վերջին մոդելների հիմքում։ Ուժային ագրեգատի գամման բաղկացած կլինի մթնոլորտային չորսցիլինդրային V6 շարժիչից և հիբրիդային կայանից։ Այս Lexus ES-ը կունենա նաև ընդլայնված անվտանգության համակարգ՝ հետիոտներին և լայնակի երթևեկող մեքենաներին որոշելու գործառույթով։ Այս մասին տեղեկանում ենք motor.ru-ի պաշտոնական էջից։