Անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգրեր:

«Ռոմա»-«Բարսելոնա» խաղում աչքի ընկան՝ Էդին Ջեկոն, Դանիելե Դե Ռոսին և Կոնստանտինոս Մանոլասը։

«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» խաղում գոլերի հիեղինակներ դարձան՝ Գաբրիել Ժեզուսը, Մոհամեդ Սալահը և Ռոբերտո Ֆիրմինոն։

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչներում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը՝ 22: Նա առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզից (21 խաղ) և Չավիից (21 խաղ):

Ապրիլի 11-ին քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները կանցկացնեն Մյունխենի «Բավարիան» ու իսպանական «Սևիլիան» (առաջին խաղ՝ 2:1) և Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը» (առաջին խաղ՝ 3:0):

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:0 - (առաջին խաղ՝ 1:4)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:2, - (առաջին խաղ՝ 0:3)