Երևանի մնջախաղի պետական թատրոնը 2018թ.-ի ապրիլի 13-ին մնջախաղային ուրախ մանրապատումներով կմասնակցի Միմիգրանտի հումորի 15-րդ միջազգային փառատոնին: Այն մեկնարկել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում հումորի միջազգային օրը՝ ապրիլի 1-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը:

Փառատոնը կազմակերպում է պետերբուգյան հայտնի «Միմիգրանտի» թատրոնը: Ծրագրում ընդգրկված են բազմաժանր, վառ և հետաքրքիր միջոցառումներ՝ թատերական ներկայացումներ, շոու ծրագրեր և համերգներ, մրցույթներ և դասախոսություններ, վարպետության դասընթացներ, ինչպես նաև տարբեր բարեգործական ակցիաներ: