Վարշավայի կենտրոնում գտնվող Պիլսուդսկու հրապարակում, բացվել է Սմոլենսկի ավիաաղետի զոհերին նվիրված հուշարձանը:

Հուշարձանը պատրաստված է սև գրանիտից՝ ինքնաթիռի շարժասանդուղքի տեսքով, որի վրա նշված են աղետի բոլոր զոհերի անունները: Բացման արարողությանը մասնակցել են հանրապետության առաջին դեմքերն ու մահացածների հարազատները:

Հիշեցնենք, որ Սմոլենսկի ավիաաղետը տեղի է ունեցել 2010թ․-ի ապրիլի 10-ին: Աղետի հետևանքով մահացել է 88 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Զոհերի թվում են եղել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և նրա կինը, լեհ դիվանագետներ, Լեհաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության համարյա բոլոր անդամները, պետական և կրոնական գործիչներ: