Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսելով Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին, նշել է․

«Հենրիխ Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք է ստացել: Նա պատրաստ չի լինի Եվրոպայի լիգայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղին: Կիսապաշտպանը չի մասնակցի նաև Անգլիայի առաջնության «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» դեմ խաղերին: Մխիթարյանը կարող է խաղալ մրցաշրջանի վերջում»: Ինֆորմացիան փոխանցում է 168.am-ը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղի երկրորդ կեսում Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց 60-րդ րոպեին: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1):